Լրագրողների հետ զրույցում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ որոշ երկրներ՝ Ֆրանսիայի գլխավորությամբ, Հայաստանին իր հունից դուրս են շպրտում:
«Մենք այդ մասին բազմիցս հայտարարել ենք Ֆրանսիայի ներկայացուցիչներին։ Նրանք պետք է դադարեցնեն Հայաստանին այլ կերպ աջակցելու փորձերը։ Թող չմոռանան, որ մեր սիրելի Ադրբեջանը երբեք մենակ չի մնում»,- ասել է նա։
ArmLur.am-ը կապ հաստատեց ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով.
«Եթե Չավուշօղլուն անհանգստություն ունի, որ Ֆրանսիայի աջակցության պատճառով Հայաստանը լայնածավալ հարձակում կսկսի Ադրբեջանի նկատմամբ, ապա ես կիսում եմ իր անհանգստությունը, բայց եթե դա նկատի չունի, ապա պիտի ձենը կտրի, վեր ընգնի տեղը»:
Էմմա Մարտիրոսյան