Ապրիլի 5-ին Ազատ Շերենցի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատ Արմենակի Շերենց (ապրիլի 5, 1913, Թիֆլիս, Ռուսական կայսրություն – դեկտեմբերի 25, 1993, Երևան, Հայաստան), հայ դերասան, հայկական կինեմատոգրաֆիկ կատակերգության հիմնադիրներից մեկը։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1965)։

Դերասանական կարիերան սկսել է 1931 թվականին՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում։ 1934-1937 թվականներին Շերենցն ուսուցանում է Մոսկվայի հայկական թատրոն-ստուդիայում։ 1937-1968 թվականներին աշխատել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) թատրոնում։ 1968 թվականից սկսած դերեր է ստացել «Հայֆիլմ» կինոստուդիայի թողարկած մի շարք կինոնկարներներում, որոնցից կարելի է նշել «Տղամարդիկ», «Մենք ենք, մեր սարերը», «Սերոբի ծառը» (ֆիլմ), «Խաթաբալան» և «Խնձորի այգին»։




Լրահոս