Բրյուսելի օրակարգն ամբողջովին վերաբերում է Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԱՄՆ օրակարգին։ Բրյուսելում մենք տարածաշրջանային հարցեր չենք քննարկելու։
Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ «Հարցազրույց»-ում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մենք քննարկելու ենք մեր երկկողմ հարաբերությունները և այստեղ չափազանցված են բոլոր նարատիվները, որ տարածվում են ՌԴ-ի և Ադրբեջանի կողմից։
Իրականում փորձում են դրա շուրջ աղմուկ ստեղծել, բայց որևէ հիմք չկա, անվտանգություն հարց օրակարգում չկա, այն միայն տնտեսական է, ես չեմ հասկանում ինչու են այդ կեղծ թեզերը տարածում։
Իհարկե շատ կարևոր քաղաքական իրադարձություն է, որին շատ խանդով կամ բացասական են վերաբերվում, բայց իրենց վերաբերվող հարց չկա օրակարգում։
Սա նաև դիվերսիֆիկացիայի հնարավորություն է ՀՀ տնտեսության համար»,- ասաց ԱԽ քարտուղարը։
Հիշեցնենք՝ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը: