
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր երեկոյան զանգահարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և կոչ արել նրան անհապաղ դադարեցնել կրակը Գազայում, կայունացնել հումանիտար իրավիճակը և պաշտպանել տեղի բնակիչներին։ Զրույցը տևել է ավելի քան 30 րոպե։
Բայդենը նախազգուշացրել է Նեթանյահուին, որ ԱՄՆ-ի հետագա աջակցությունը կախված է նշված քայլերի անհապաղ իրականացումից՝ հակառակ դեպքում Վաշինգտոնն արմատապես կփոխի իր մոտեցումը:
Սպիտակ տունը չի հստակեցրել, թե ինչ կարող է փոխվել ԱՄՆ քաղաքականության մեջ, սակայն դա կարող է Իսրայելին ռազմական մատակարարումների հետ կապված լինել։