Ֆինանսների նախարարի թանկարժեք այցը Մոսկվա. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը երեկ երկօրյա այցով մեկնել է Մոսկվա։ Նրա այցը վարչապետի որոշմամբ գնահատվել է  2 մլն դրամ՝ մոտ 5 հազար դոլար։ Թե Դավիթ Սարգսյանը 5 հազար դոլարը Մոսկվայում ինչպես է ծախսելու, հայտնի չէ, սակայն անհավանական է, որ 2-օրյա գործուղման ծախսերը 5 հազար դոլար արժենան։
Տեւական ժամանակ է՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում է շռայլության հարկ սահմանելու անհրաժեշտության մասին։ Թերեւս անտեղի չի լինի, եթե կառավարությունը շռայլության հարկ գանձի պաշտոնյաների գործուղումներից»:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:




Լրահոս