
Այսօր՝ ապրիլի 5-ին, տեղի կունենա ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի <<Համահայկական ճակատ>> կուսակցության հիմնադիր համագումարը:
Արշակ Կարապետյանը համագումարին կներկայացնի համանուն կուսակցության հիմնադրման նպատակները եւ ռազմավարությունը:
Ինչպես մեզ փոխանցում են նրա թիմակիցներից՝ հնարավոր է Արշակ Կարապետյանը, որն այս օրերին ՌԴ-ում է, տեսակապով միանա համագումարին:
Համագումարը տեղի կունենա «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:
Ք. Մ.