
ԶՊՄԿ 2023թ մուտքերը 2022-ի համեմատ պակաս են 73 միլիարդ դրամով։ Նման վիթխարի նվազումը պետք է որ արժանանար Կառավարության ղեկավարի արձագանքին, հատկապես, որ ԶՊՄԿ-ն նաև ուներ պետական բաժնեմաս` ԱՆԻՖ֊ի կառավարման ներքո։
Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ ԱՆԻՖ-ի վերաբերյալ ՊՎԾ բացասական եզրակացությունը մնաց բացարձակ անհետևանք, բացի այն, որ ուղղակի փոխվեցին ղեկավարները։ Երբ որևէ ընդդիմադիր գյուղապետի մոտ աննշան ֆինանսական շեղում է առաջանում` անմիջապես նախաձեռնվում է քրեական վարույթ, իսկ ԱՆԻՖ-ի գծով ՊՎԾ հայտնաբերումները կամ նրա Ֆլայ Արնա պրոյեկտի ձախողումը անաղմուկ անցան պատմության գիրկը։