ՀՀ-ում 2023 թվականին հաշվառվել է 47 որդեգրման ենթակա երեխա, թեկնածու եղել է 157-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակն ըստ տարիքային խմբերի եւ սոցիալական վիճակի, 2023 թվականի երկրորդ կիսամյակում ընդհանուր առմամբ կազմել է 27 երեխա։

ArmLur․am-ը տեղեկացավ, որ որդեգրման ենթակա երեխաների քանակը մայրաքաղաք Երևանում 14-ն է, Արագածոտնի մարզում՝ 1-ը, Արարատի մարզում՝ 4-ը, Արմավիրի և Կոտայքի մարզերում՝ 3-ը, Լոռու մարզում՝ 2-ը։ Մյուս մարզերում որդեգրման ենթակա երեխաներ չկան։ Նշված 27 որդեգրման ենթակա երեխաներից 11-ը առողջ են, 16-ը՝ առողջական խնդիրներ ունեցող, 4-ը՝ հաշմանդամ։ Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը 2023 թվականի ընթազքում կազմել է 47 երեխա։

Հաշվառված երեխաների հիմնական մասը ՀՀ քաղաքացիներ են։ Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրողի թեկնածուների թվաքանակը կազմել է 157։

 

Էմմա Միքայելյան




Լրահոս