
Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախաձեռնող նիստ էր արել:
Նիստին ներկա էին նաև փոխքաղաքապետեր Սուրեն Գրիգորյանը և Լևոն Հովհաննիսյանը, ինչպես նաև ավագանու ՔՊ խմբակցության անդամները:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՔՊ-ականների և փոխքաղաքապետերի քննարկման հիմնական թեման Երևանի փողոցների փոսալցման հարցն է եղել, որն արդեն տևական ժամանակ է վարորդներին ամենաանհանգստացնող խնդիրն է և խաթարում է նաև երթևեկությունը:
ՔՊ-ականները փոխքաղաքապետերից հետարքրքվել են՝ ե՞րբ կլուծվի այդ խնդիրը, փոխքաղաքապետերն էլ ասել են, որ խնդրի կարգավորմանը խոչընդոտում են օրենսդրական կարգավորումները՝ մասնավորապես տենդերի հայտարարման հետ կապված, թե ո՞ր կազմակերպությունը պետք է փոսալցման աշխատանքներն անի:
Քրիստինա Մուշեղյան