ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի բրյուսելյան հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու են Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները, կայանալու է Երևանի ժամանակով 14:00-ին:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն հայտարարել էր, որ սա մի իրադարձություն է, որն իսկապես փոխելու է Հայաստանը հարաբերությունները և ԵՄ-ի, և ԱՄՆ-ի հետ։Նիկոլ Փաշինյանը Բելգիա է մեկնել 21-հոգանոց պատվիրակության հետ, որի կազմում է նաև Աննա Հակոբյանը։
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակության կազմում են նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, նրա տեղակալ Վահան Կոստանյանը, Բելգիայում և ԱՄՆ-ում դեսպաններ Տիգրան Բալայանն ու Լիլիթ Մակունցը, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, վարչապետի աշխատակազմի արարողակարգի, լրատվության վարչության և անվտանգության աշխատակիցներ, ինչպես նաև ԶԼՄ երկու ներկայացուցիչ։