Մարտի 21-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. Օրվա առաջին կեսը հաջող է ընթանում։ Կարելի է ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, ցանկալի է մեծ գնումներ կատարել և շահավետ գործարքներ կնքել։

Աստիճանաբար կուժեղանա բացասական միտումների ազդեցությունը, ինչն առաջին հերթին անդրադառնում է տրամադրության վրա․ դուք դառնում եք նյարդային և անհամբեր, հեշտ եք տրվում սադրանքների, նեղանում եք անմեղ կատակների համար։ Ամենատարբեր վեճերի և կոնֆլիկտների հավանականությունը շատ բարձր է։

Ցուլ. Չնայած վատ օր չէ, բայց տրամադրությունն այնքան էլ բարձր չի լինի: Վերջինիս պատճառն էմոցիոնալ ֆոնի անկայունության մեջ է, դուք հեշտությամբ կորցնում եք հոգեկան հավասարակշռությունը, ամեն մանրուքից ընկնում տխրության գիրկը, վիճում մարդկանց հետ, ում հետ ժամանակին լավ էիք լեզու գտնում: Դուք մեկ ցանկանում եք միայնակ մնալ, մեկ` հայտնվել ոգևորված երկրպագուների շրջապատում, մեկ էլ ուղղակի հանգստանալ ու զբաղվել ինչ-որ կարևոր ու բարդ գործով: Այս հակասական ցանկությունները ձեզ հանգիստ չեն տալիս:

Երկվորյակներ.  Առավոտյան դժվար կլինի խնդիրներից ու կոնֆլիկտներից խուսափելը, օրվա այդ ժամանակահատվածում չափազանց բարդ է գտնել փոխզիջում սեփական ցանկությունների, որոնք միշտ չէ, որ պարզ ու անմեղ են, և մտերիմների սպասելիքների միջև: Սակայն դուք չեք դրսևորում ձեր սովորական համառությունը, այդ իսկ պատճառով էլ կոնֆլիկտները չեն բորբոքվում, այլ մարում են:

Օրվա երկրորդ կեսը չափազանց բարենպաստ է ցանկացած համատեղ գործունեության համար: Առավել մեծ հաջողության կհասնեն նրանք, ովքեր կգերադասեն ներշնչել ու հրամայել, այլ ոչ թե աշխատել ինքնուրույն:

Խեցգետին. Ձեզ շատ հանդիպումներ և բանակցություններ են սպասվում: Դուք հիմնականում ուշադրության կենտրոնում կլինեք, ինչը միանգամայն հոգեհարազատ է  ձեր խառնվածքին: Օրվա ընթացքում ծագած լուրջ հարցերն ավելի օգտակար կլինի քննարկել ոչ պաշտոնական միջավայրում, երբ դուք կլիցքաթափվեք և ձեր գլխում հիանալի գաղափարներ կծնվեն:

Լավ կլինի, որ ուշադրությունը կենտրոնացնեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ձեր հարաբերությունները կարգավորելու կամ խորացնելու վրա: Այսօր այդ հարաբերություններից շատ բան է կախված:

Առյուծ.   Անհաջող օր է։ Ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես կուզեիք, խնդիրներ առաջանում են նույնիսկ այնտեղ, որտեղ չէիք սպասում։ Հնարավոր են վեճեր գործընկերների և ղեկավարության հետ, կոնֆլիկտային իրավիճակներ են առաջանում ամենաանպատեհ իրադրություններում՝ չթողնելով կենտրոնանալ նրա վրա, ինչ կարևոր է և ակտուալ։

Հեշտ չէ մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը, այսօր նրանք հակված չեն ըմբռնումով մոտենալ ձեր թուլություններին, իսկ ահա քննադատությունը, որը միայն մասամբ է կառուցողական, անպակաս է։ Հավանական են չծրագրված ծախսեր, մեծ գնումների մասին հետագայում կափսոսաք։

Կույս.   Ձեզ դուր չի գալիս այն ամենն, ինչով դուք այսօր զբաղվում եք, այդ իսկ պատճառով էլ օրը ոչ այնքան հաճելի տպավորություն է թողնում: Հնարավոր են կոնֆլիկտներ ծանոթ մարդկանց հետ։ Օրը հարմար է ոչ վաղ անցյալի իրադարձությունները վերլուծելու համար: Դուք ճիշտ հետևություններ կանեք և այսուհետ ոչ միայն չեք կրկնի թույլ տված սխալները, այլև արագ կկողմնորոշվեք ստեղծված իրավիճակներում, սթափ կգնահատեք ձեռք բերածն ու կորցրածը:

Հնարավոր են հաճելի անակնկալներ: Սիրելի մարդը բաց չի թողնի ձեզ ուրախացնելու հնարավորությունը:




Լրահոս