
Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցում ապրիլի 4-ին կայացել է շոումեն և հաղորդավար Սամվել Գրիգորյանի որդու՝ Նարեկ Գրիգորյանի պսակադրության արարողությունը:
Պսակադրությանը հաջորդած հարսանեկան խրախճանքը կայացել է Դվին հյուրանոցի սրահում:
Պրոդյուսեր Վալերի Սահարյանի կնքահայրությամբ ամուսնացած զույգի հարսանիքին ներկա է եղել հայկական ողջ աստղաբույլը՝ Ալլա Լևոնյան, Սյուզան Մարգարյան, Ավետ Բարսեղյան, Կարեն-Սևակ, Արկադի Դումիկյան, Գայա Արզումանյան, Ռազմիկ Ամյան, Սարո Թովմասյան, Նիկ Եգիբյան և այլոք: