ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում քարտեզ է հրապարակել և գրել.
«ՀՀ ոչ մի տարածք, ոչ մի բնակավայր, ոչ մի գյուղ, ոչ մի մետր չի կարող հանձնվել, ոչ էլ նման քննարկում կա!
Գնալ, մտնել սահմանամերձ գյուղեր և կրքեր հրահրել՝ նենգափոխելով իրականությունը, ասածները, մարդկանց հույզերի վրա խաղալը ամենավերջին որակների վառ ապացույց է:
Նման բաները չեն կարող քաղաքական դիվիդենտներ բերել ոչ մեկին:
Հայաստանի Հանրապետությունն ունի հստակ քարտեզ: Այդ քարտեզով ենք մենք անկախացել և դա քննարկման ենթակա չէ»:
Ուսումնասիրելով, սակայն, Ալեն Սիմոնյանի գրառման արձագանքերը, խիստ ուշագրավ պատկեր է ստացվում:
Հայաստանի ԱԺ նախագահը, ըստ ամենայնի, նախ հրապարակում է բրիտանական հանրագիտարանում 1998 թվականին հրապարակված քարտեզ՝ անգլալեզու:
Հրապարակումից հետո ադրբեջանական տելեգրամյան ալիքները Ալեն Սիմոնյանին «հուշում են», որ սխալ քարտեզ է հրապարակել և ճիշտ կանի՝ փոխի: Րոպեներ հետո, արդեն, Հայաստանի ԱԺ նախագահը իրոք փոխում է իր հրապարակած քարտեզը և փոխարենը նոր քարտեզի լուսանկար է հրապարակում(ՄԱԿ-ի 2013 թվականի), որտեղ արդեն Տիգրանաշենը ադրբեջանական անվանումով է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։