Ինչպես են «Ոսկու շուկայից» 600 հազար դրամանոց ոսկյա զարդը հափշտակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին  հայտնի դարձավ, որ Թամարա Դերենիկի Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2024 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 17:26-ի սահմաններում, որպես հաճախորդ մուտք է գործել Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոց 24 հասցեում գործող «Ոսկու աշխարհ» ոսկյա զարդերի առևտրի կենտրոն, որտեղ, մոտենալով երկրորդ հարկի Ա շարքի 58-րդ տաղավարին, օգտվելով տաղավարի աշխատակից Մակիչ Արմենի Մուրադյանի կողմից այլ հաճախորդին սպասարկելու և այդ կերպ ուշադրությունն այլ ուղղությամբ սևեռված լինելու հանգամանքից, իրական մտադրությունը քողարկելով, իբրև ուսումնասիրել է տաղավարի սեղանի կողային հատվածում առկա կախիչից կախված, մոտ 28 գրամ քաշով, «օձաձև» գործվածքով ոսկյա շղթան, որից հետո արձակելով շղթայի փականը, այն աննկատ վերցրել է աջ ձեռքով և հեռացել նշված վայրից, Մակիչ Մուրադյանին պատճառելով խոշոր չափերի՝ 600.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Քնար Մանուկյան




Լրահոս