Պաշտպանության նախարար սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Ապրիլի 5-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ընդունել եմ մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանի որդուն՝ Սարգիս Իզմիրլյանին:
Շնորհավորել եմ Սարգիս Իզմիրլյանին՝ իր հայրիկի՝ Տիգրան Իզմիրլյանի՝ Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանանալու կապակցությամբ:
Քննարկել ենք մի շարք ծրագրերի շուրջ համագործակցությանն առնչվող հարցեր:
Սարգիս Իզմիրլյանին նաև ներկայացրել եմ ՀՀ զինված ուժերում, այդ թվում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ընթացող լայնածավալ բարեփոխումների ընթացքը»: