Աջակցությունը եղել է մակարոնողենի և ձավարեղենի տեսքով. արցախցին՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությանը ի պատասխան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ապրիլի 5-ին Բրյուսելում՝ ԵՄ-ԱՄՆ-Հայաստան ձևաչափով եռակողմ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ չեն մոռանում տեղահանված արցախահայության ծանր վիճակի մասին։

«Հայաստանում փախստականների հումանիտար իրավիճակը մնում է առաջնահերթություն։ Մենք ավելի քան երեսուն միլիոն եվրո ենք տրամադրել նրանց աջակցելու համար և պատրաստ ենք ավելին անել»,- նշեց նախագահ Ֆոն դեր Լայենը

ArmLur.am-ը կապ հաստատեց Լեռնային Ղարաբաղի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմինե Հայրապետյանի հետ՝ հասկանալու համար՝ այս ընթացքում ի՞նչ աջակցություն է ստացել պետությունից.

«Այս ընթացքում բացի 40+10-ից ու 100.000-ից ուրիշ օգնություն չեմ ստացել: Մեկ էլ սկզբի ժամանակ մի քանի անգամ պարենային աջակցություն է եղել Արմավիրում: Հա մի անգամն էլ ՄԱԿ-ից եղավ ու վերջ»:

Աջակցությունը եղել է մակարոնողենի և ձավարեղենի տեսքով: Ֆինանսական աջակցություն եղել է միայն 40+ 10-ը, որը այսքան ժամանակ անց նոր է ստանում:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս