ՆՈՐ ԱՌԻԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի` «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցից հետո կրկին խախտվել է կոալիցիոն անդորրը: Հիշեցնենք, որ Բոստանջյանը հայտարարել էր, թե հավասար պայմանների դեպքում ԲՀԿ-ի ընտրազանգվածը մեծ կլինի: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Բոստանջյանն ասաց, որ ինքը պնդում է իր ասածները: Ավելին, նա չի կարծում, որ այդ խոսքերից հետո կոալիցիոն հարաբերությունները կրկին կվատանան: «Լավագույն դեպքում իմ խոսքերը որոշակի ճշգրտումների, մոտեցումների փոփոխության առիթ կհանդիսանան»,-ասաց Բոստանջյանը: Իսկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը հակադարձեց Բոստանջյանի հայտարարություններին: «Բնականաբար, համամիտ չեմ նրա ասածների հետ: Այդպես չէ»,-ասաց նա:




Լրահոս