
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերազանց է որակել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ ունեցած խորհրդակցությունները։
«Գերազանց խորհրդակցություն անցկացրինք ԱՄՆ և ԵՄ գործընկերների հետ Հայաստանի տնտեսական, հումանիտար և ժողովրդավարական կայունության ամրապնդման նպատակով համագործակցության ընդլայնման ուղղությամբ»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետը։