
«Անցյալ տարվա սեպտեմբերից մինչ օրս Ադրբեջանի դեմ Եվրախորհրդարանի և Եվրոխորհրդի հայտարարությունները, Հարավային Կովկասում Հայաստանը զինված ֆորպոստի վերածելու փորձերը մեծ հետեւանքներ կունենան ապագայում»․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՆԱՏՕ-ում Թուրքիայի ներկայացուցիչ, Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ։
«Այդ պատճառով մենք հայտարարություններ ենք արել, որ այդ մասին զգուշացնենք ԱՄՆ-ի և Եվրոպայի մեր գործընկերներին», – ասել Է Ադրբեջանի նախագահը: