Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր քննարկում էր ընթանում Ակադեմիայի գիտնականների և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ներկայացուցիբների միջև։
Ակադեմիայի նախաձեռնությամբ ծավալված այս քննարկումը իրականացվեց, քանի որ Երևանի քաղաքապետը ցուցարարների պահանջով դադարեցրեց ծառահատումը։
Ավինյանը համաձայնեց լսել գիտնականների կարծիքը և այդ հարցով առաջին քայլն արվեց ԳԱԱ-ի կողմից։
ArmLur.am-ը զրուցել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հետ, ով համարում է, որ նախկինում իրենց նախաձեռնած հանձնաժողովի տված փորձաքննությունը բավարար է եղել։
ԳԱԱ-ից փաստում են, որ քաղաքապետարանն ու ՀՈԱԿ-ը հիմա էլ չի պատրաստվում ընդունել իրենց առաջարկը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Էմմա Միքայելյան