Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակել է Չինարիի ու Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՊՆ-ն:
Այսօր ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
ArmLur.am-ը կապ հաստատեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի հետ՝ հասկանալու համար՝ Ոսկեպար գյուղում կրակոցներ կա՞ն, թե՞ ոչ։
Քաղաքագետն ասաց, որ ոչ մի կրակոցի ձայն չի լսվել Ոսկեպար գյուղում, իրավիճակը հանգիստ է և լարվածություն էլ չկա։
Աննա Սրապիոնյան