ԷԼԻ ՆԻՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ն պատրաստվում է հաջորդ շաբաթ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստ գումարել: Հենց այդ ժամանակ էլ ՀՀԿ-ն վերջնական որոշում կկայացնի Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո ԱԺ հաջորդ նախագահի թեկնածուի հարցում: Մինչ այդ, սակայն, ՀՀԿ մեր աղբյուրները պնդում են, որ դեռեւս միանշանակ որոշված չէ, թե ով է փոխարինելու Հովիկ Աբրահամյանին: Հիշեցնենք, որ հիմնականում շրջանառվում է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի անունը: Բայց ով էլ լինի ԱԺ նախագահը, արդեն ԱԺ-ում հումոր են անում, որ նա լինելու է «ՏՊվՏՐՈջՏՉօռ», քանի որ խորհրդարանի լիազորությունների ավարտին քիչ ժամանակ է մնացել, ու հատկապես ամանորյա տոներից հետո, երբ մեկնարկի նախընտրական փուլը, այլեւս անհնար կլինի ԱԺ նիստ անցկացնելն ու վարելը:




Լրահոս