ԵՐԿՈՒՍՆ ԷԼ «ՄԻ ԲՈՅԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում նոյեմբերի 27-ին կայանալիք համայնքապետի ընտրություններում մրցակցությունն ուշագրավ է լինելու. այստեղ գյուղապետի պաշտոնի համար պայքարում են երկու թեկնածու` երկուսն էլ ԲՀԿ-ից: ԿԸՀ կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն` թեկնածուներից ե՛ւ Նորայր Մելքոնյանը, ե՛ւ Հակոբ Մանուկյանը ԲՀԿ անդամներ են: Իսկ Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքում գյուղապետի պաշտոնի համար պայքարում են ԲՀԿ-ական Հրայր Գալստյանն ու ՀՀԿ-ական Հրանուշ Սերոբյանը:




Լրահոս