1 ՕՐՈՒՄ 2 ԴՐԱՄԱՇՆՈՐՀ՝ «ՖԵՅՔԵՐԻ» ՊՈԱԿ-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի աշխատակազմը «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը հայտնի է, որպես «ֆեյքերի»  ՊՈԱԿ, 2024 թվականին մեկ օրվա ընթացքում 2 անգամ դրամաշնորհային ծրագրով գումար է փոխանցել։ Առաջին դրամաշնորհի արժեքը կազմել է 731 մլն 763 հազար դրամ, իսկ երկրորդինը՝ 16 մլն 500 հազար դրամ։

Բանն այն է, որ այդպես էլ անհասկանալի է, թե ինչու պետք է այդ ՊՈԱԿ-ը այդպիսի մեծ գումարներ ստանա պետբյուջեից, երբ, բացի Նիկոլ Փաշինյանի անձնապաշտությունից, ֆեյքերով ընդդիմախոսների վրա հարձակումից, ոչինչ հայտնի չէ նրանց գործունեության մասին հանրային գիտակցության մեջ:

Սեփական վրդովմունքը կեղծ էջերի միջոցով եւ լուտանքների տեսքով լցնում են հանրային դեմքերի անձնական էջերում՝ վիրավորելով անձի պատիվն ու արժանապատվությունը, անգամ թիրախավորելով արտաքին տեսքն ու հագուստը։

Պետական բյուջեից միլիոններ ստացող այս ՊՈԱԿ-ից ոչ մի անգամ օգտակար, հայրենանպաստ ոչ մի գործողություն չտեսանք, նույնիսկ պաշտոնական ամփոփոգրերի տեսքով։ Ըստ երեւույթին, ամփոփումները գործադիրի ներքին լսարանի համար են, երբ կառավարության գլխին զեկուցվում են ֆեյքերի «հաղթանակների», «գրոհների» կամ «տակտիկական նահանջների» մասին։

Գուցե հենց «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն է Փաշինյանին միտք տվել էժանագին վերլուծություններով զբաղվել համաշխարհային «Տիկ-Տոկ»-ում եւ իր հետ միասին համացանցային այդ հարթակ քարշ տալ ՔՊ-ականներին։

 

 

 

 

«Ժողովուրդ»  օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կրկին փակ հանդիպում է նախատեսում ունենալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: Օրակարգում կրկին առաջիկայում սպասվող սահմանազատման աշխատանքներն են լինելու եւ ԵՄ անդամակցության հարցը: Բանն այն է, որ երկու հարցերի մասով էլ դեռ շատ տարաձայնություններ կան իշխանական թեւի մեջ: ԱԺ-ում մարտի 7-ին տեղի ունեցած փակ հանդիպման ժամանակ էլ ՔՊ-ականներին շատ հարցերի շուրջ չի հաջողվել համաձայնության գալ, ուստի որոշել են, որ նման ձեւաչափով հանդիպումները շարունակական են լինելու, մինչեւ բոլոր հարցականները պարզված լինեն: Թեեւ, մյուս կողմից, ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, խոստովանել է բազմիցս իր թիմի առաջ, որ ոչ մի երկու քարտեզ չկա, որ համապատասխանեն իրար. յուրաքանչյուրն ունի իրենը ու բացառիկ ռելիեֆով:

 

 

 

 

 

Քրեական վարույթներով նշանակված փորձաքննությունների ուշացումը պատկան մարմինները միմյանց վրա են գցում: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ գլխավոր դատախազը գրություն է ուղարկել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին եւ հայտնել, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ քննության ողջամիտ ժամկետների ձգձգումները, ի թիվս այլնի, պայմանավորված են քրեական վարույթներով նշանակված փորձաքննությունների կատարման ժամկետների ձգձգումներով: Ի պատասխան գրության՝ Բյուրոյի տնօրենի՝ 2023 թվականի հոկտեմբերի 6-ի գրությամբ հայտնել է, որ մի շարք փորձաքննություններ սահմանված ժամկետներում չեն ավարտվել փորձագետների կողմից եզրակացություն տալու համար անհրաժեշտ ելակետային տվյալներ պահանջելու՝ վարույթն իրականացնող մարմնին ներկայացված միջնորդությունների կապակցությամբ տեւական ժամանակ միջոցներ չձեռնարկելու հետեւանքով: Բյուրոյի տնօրենի հիշյալ գրությամբ ներկայացված յուրաքանչյուր դեպք դարձել է ստուգման առարկա, ուսումնասիրվել են միջնորդությունների պահանջները տեւական ժամանակով չկատարելու պատճառները: Ասել է թե՝ քննիչները չեն տալիս փաստերը փորձագետներին, որոնց հիման վրա փորձաքննություններ պետք է իրականացվեն: Եւ, ահա, դատախազը հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը, սակայն դեռ որեւէ տեղաշաժ չկա այդ ոլորտում: Փորձաքննությունները շարունակում են երկար տեւել, որոնք մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից խնդիրներ են հարուցում: Օրինակ՝ մեղադրվում է մի անձ, որը փորձաքննության ընթացքում, պարզվում է, անմեղ է, բայց ստիպված է լինում այդ ընթացքում կալանքի տակ մնալ: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2023 թվականի փետրվարի 17-ին էր գրել (https://armlur.am/1245463/), որ փորձաքննությունների ազգային բյուրոյի ղեկավար Արգամ Հովսեփյանի գործունեությունց դժգոհ է դատախազ Աննա Վարդապետյանը, սակայն նոր կադրեր չկան՝ նրան փոխարինելու:

 

 

 

 

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության՝ ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, որը սահմանում է նաեւ Ակադեմիական քաղաքի գաղափարը, հասարակության կողմից հավանության չի արժանանում։ Ակադեմիական քաղաքի վերաբերյալ ցանկացած առաջխաղացում առանց աղմուկ հանող լուրերի չի անցնում։ Դեռ նախորդ տարի՝ ամռանը, նախարարությունը ՀՀ պետական բուհերին եւ գիտահետազոտական կազմակերպություններին մինչեւ 2024 թվականի փետրվարի 15-ը ժամանակ էր տվել՝ հայեցակարգային առաջարկություններ ներկայացնելու ՀՀ պետական բուհերի խոշորացման եւ գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ: Թերեւս ոչ մի բուհ հստակ առաջարկ կամ նախագիծ այդ մասով չի ներկայացրել։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցումներով դիմել է ՀՀ պետական բուհեր՝ հասկանալու համար՝ ինչ վերաբերմունք կա Ակադեմիական քաղաքի վերաբերյալ, արդյոք բուհերի միավորումը նրանց համար օրակարգային է, թե ոչ։ Միայն երեք բուհից ստացանք պատասխան, որտեղ չկար հստակ ձեւակերպված որոշում։ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից ստացանք ռեկտորի կողմից համալսարանի ֆեյսբուքյան էջում արված հրապարակման հղումը, որտեղ ոչ փաստացի, բայց նախարարության ծրագրին հերքող արտահայտություններ կան. «Գտնում եմ, որ Կոնսերվատորիան այլ արվեստի բուհերի հետ միավորելն առաջ կբերի մի շարք նոր խնդիրներ: Բոլոր ժամանակներում երաժշտական կրթության հարցը եղել է Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթությունների շարքում, եւ երաժշտարվեստը մշտապես պատվով է կատարել ազգային ինքնության ամենաներկայանալիներից մեկը լինելու իր առաքելությունը։                     Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:

 

 




Լրահոս