Ջրի թանկացումը հիմնավորված չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, այսօր մամլո ասուլիսի ժամանակ անդրադառնալով այն հանգամանքին, որ «Երևան Ջուր» ընկերությունը դիմել է ՀԾԿՀ-ին՝ ջրի սակագնի բարձրացման առաջարկով, ասաց, որ, ինչպես միշտ, չի եղել որևէ քննարկում հկ-ների հետ: Նա ասաց, որ կա երեք հիմնավորում, ըստ որոնց՝ ջրի սակագինը կարող է փոփոխվել՝ ծավալների փոփոխությունը, դոլար-դրամ հարաբերակցությունը և էներգետիկների թանկացումը: Սակայն այս երեք կետերից Հայաստանում չի գործում և ոչ մեկը:

Արմեն Պողոսյանը նաև գտնում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ԱԺ-ում առկա երեք հանձնաժողովներ, պետք է զբաղվեն այս խնդրով, Երևանի քաղաքապետարանը ևս ունի վարչություններ, որոնք զբաղվում են դրանով, սակայն հարցով մտահոգվում են միայն հկ-ները:




Լրահոս