Ապրիլի 6-ը՝ Սպորտի Միջազգային օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ը, 2013 թվականին, ապրիլի 6 –ը հայտարարել է սպորտի միջազգային օր։

Գլխավոր ասամբլեան «շահագրգռված կողմերին առաջարկում է համագործակցել «Սպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության» տոնն անցկացնելու գործում, տոնել այն և նպաստել դրա մասին իրազեկվածության բարձրացմանը»։

1896 թվականին այդ օրն Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի է ունեցել ժամանակակից դարաշրջանի առաջին Օլիմպիական խաղերի հանդիսավոր բացումը։

Սպորտը միավորում է ազգություններին և ընդհանրապես մարդկությանը։

Խաղերը, սպորտային մրցությունները և ֆիզիկական կուլտուրան մեծ դեր են խաղում մարդու ընդհանուր զարգացման համար:

Սպորտի մասսայականությունը, հեղինակությունը և դրական բնութագիրը կատարյալ գործիք է միավորված ազգերի կազմակերպության / ՄԱԿ / նպատակների իրականացման և խաղաղության ամրապնդման համար։




Լրահոս