
Ապրիլի 5-ին` ժամը 19։06-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ-Վանաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Ավշար գյուղում Վեդի գետից դուրս են բերել GAZelle մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․) ։