Չորսի ձևաչափը դեռ չկա. Րաֆֆի Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորս ուժերի ղեկավարների հանդիպումը իրար հետ մինչև հիմա չի եղել, որը կարող էր անհարթություններ շտկել: Այս պահին  համագործակցությունն ընթանում է միայն խորհրդարանի մակարդակով»,- այսօրվա մամլո ասուլիսում ասաց «Ժառանգություն»  կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգության» ղեկավարը հույս ունի, որ չորս ուժերի ղեկավարները միասին կհանդիպեն, սակայն բացի այդ ուժերից՝  նրա համար ցանկալի է նաև քաղաքացիական նախաձեռնությունների և քաղաքական այլ ուժերի համագործակցությունը:

«Ինձ բնավ պետք չէ վարկանիշ, աթոռ, ուզում եմ տեսնել իրավական Հայաստան, որտեղ նորմալ ընտրություններ են ընթանում, որտեղ կարելի է ընտրություններով իշխանություն փոխել»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նախագահի նախկին թեկնածուի խոսքով` ցայսօր ինքը չի հանդիպել ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի ղեկավարների հետ, չնայած հայտնել է պատրաստակամություն: «Չորսի ձևաչափը դեռևս չկա»,- ասաց նա` հավելելով, որ ինքը արագացված գործողությունների կողմնակից է:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ «Ժառանգությունը» վաղը կմասնակցի «Դեմ եմ» շարժման ակցիային, իսկ մարտի 28-ին՝ ժամը 17:30-ին, «Ժառանգությունը հրավիրում է հանրահավաքի:




Լրահոս