Տիգրան Բարսեղյանը՝ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սլովակիայի առաջնության 26-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթել է «Ժիլինային»։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը այս խաղում դարձել է դուբլի և գոլային փոխանցման հեղինակ։ 30-ամյա ֆուտբոլիստը Սլովակիայի ընթացիկ առաջնությունում 25 խաղում դարձել է 10 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ։

«Սլովանը» 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ժիլինան» 44 միավորով երրորդ տեղում է։




Լրահոս