Հրդեհ է բռնկվել «Սևան» ազգային պարկի Կարճաղբյուրի տեղամասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 5-ին` ժամը 19։51-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կարճաղբյուր գյուղի մոտակա անտառամերձ տարածքում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ծովակ-Կարճաղբյուր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ «Սևան» ազգային պարկի Կարճաղբյուրի տեղամասում, այրվում է խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:08-ին, մարվել՝ 23:10-ին: Այրվել են մոտ 3 հա խոտածածկույթ, չորացած ճյուղեր և եղեգնուտ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 18 փրկարարական ծառայող։




Լրահոս