ԱՓՍՈՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի` Հայաստանի տղամարդկանց հավաքականը, ցավոք սրտի, չկարողացավ նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Երեկ նրանք 2.5-1.5 հաշվով պարտվել են Գերմանիայի հավաքականին. Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով զիջեց իր մրցակցին, իսկ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանն իրենց խաղն ավարտեցին ոչ-ոքի: Եվրոպայի թիմային չեմպիոն են հռչակվել գերմանացիները: Երկրորդ տեղում են ադրբեջանցիները, երրորդում` բուլղարացիները: Իսկ Հայաստանի հավաքականը հայտնվել է 4-րդ տեղում: Կանանց հավաքականը երեկ ոչ-ոքի խաղաց Լեհաստանի հավաքականի հետ. հաղթանակ տարավ միայն Լիլիթ Գալոյանը, Էլինա Դանիելյանն ու Մարիա Կուրսովան խաղացին ոչ-ոքի, իսկ Լիլիթ Մկրտչյանը` պարտվեց: Կանանց հավաքականը մրցաշարային աղյուսակում 7-րդ տեղում է:




Լրահոս