Ռուսական կողմը գիշերը հարվածներ է հասցրել Խարկովին, ինչի հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 11-ը տուժել է: Այդ մասին հայտնել է Խարկովի նահանգապետ Օլեգ Սինեգուբովը։
Նրա տվյալով՝ ռուսական ուժերը С-300 զենիթահրթիռային համալիրներից երկու անգամ հարվածել են քաղաքին։ Վնասվել են նաև 9 բնակելի շենք, վարչական շենք, մանկապարտեզ, սրճարան, ավտոլվացման կետ, բենզալցակայան, երեք հանրակացարան, մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ:
Զապորոժիեի մարզային վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովն էլ տեղեկացրել է քաղաքի առավոտյան հրթիռակոծության և պայթյունների մասին: Նրա տվյալով՝ վնասվել են արդյունաբերական ձեռնարկություններ։ Ֆյոդորովի խոսքով՝ տուժածներ չկան։ Անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման ժամանակ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են «Shahed-131/136» տիպի 3 հարվածային ԱԹՍ: Զապորոժիե քաղաքում վնասվել են բնակելի շենքեր, բուժհաստատություններ և ուսումնական հաստատություններ:
Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ ապրիլի լույս 6-ի գիշերը Ուկրաինայի տարածք է արձակվել 32 «Shahed» տիպի հարվածային անօդաչու թռչող սարք և տարբեր տեսակի վեց հրթիռ: ՀՕՊ ուժերը խոցել են երեք հրթիռ և 28 անօդաչու թռչող սարք։