Ինչպես ավելի վաղ նշել էր ArmLur.am-ը՝ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել է ապրելու Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ։
Իր այս քայլով քաղաքագետն աջակցությունն է հայտնում տեղի բնակիչներին և օրհասական պահին կանգնում է հայրենիքի ու հայրենակիցների կողքին։
Այսօր էլ Սուրեն Պետրոսյանն արտագնա դասախոսություն է կարդացել Ոսկեպարում: Ունկնդիրներն էին «Ժողովրդավարության հայկական դպրոցի» սաները, ինչպես նաև Ոսկեպարի երիտասարդությունը։
Դասախոսությունն ունի 3 կարևոր գործառույթ՝ ձևավորելու վերաբերմունք ինքնության, պետության և գիտելիքի նկատմամբ։