2023 թվականի սեպտեմբերի 17-ին Երևանի քաղաքի ՏԻՄ ընտրություններում, ապա որոշ ընդիմադիրների քվեով քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանը իր ղեկավարման գրեթե 8 ամիսների ընթացքում ընդունել և իրականացրել է մի քանի աղմկահարույց որոշում և նախագիծ։
Առաջինը թերևս Երևանի Օղակաձև այգու ապամոնտաժման աշխատանքներն էին։ Քաղաքային իշխանությունները Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան ընկած տարածքում վերակառուցում սկսելու ու թենիսի կորտերը քանդելու մասին հայտարարեցին հունվարի 8-ին։
Տարածքում սեփականություն ունեցող անհատ ձեռներեցներն այդ մասին նույնիսկ չեն զգուշացվել, նրանք ևս տեղեկացել են ավագանու նիստից։
Այսօր քաղաքապետարանն այդ մասով ոչ մի որոշում չունի։ Քաղաքաետարանից հայտնում են, որ այժմ այդ մասով քննարկումներ են ընթանում։
Հաջորդ աղմկահարույց նախագիծը քննարկվեց, ընդունվեց և իրականացվեց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի թեթև ձեռքով։ Հնենց այդ նախագծից հետո օրինակ Հանրային Ռադիոյի բակը կանաչապատ և սաղարթախիտ ծառուղուց դարձավ մերկ էմալե տիկին։
Ծառերի համաքաղաքային սպանդը դադարեցվեց այն բանից հետո, երբ բողոքի ակցիա իրականացվեց քաղաքապետարանի դիմաց։ Տիգրան Ավինյանը եկավ քաղաքապետարանի շենքի բակ, նրանց հետ հանդիպման ընթացքում խոստացավ, որ այսուհետ ծառեր չեն հատվի։
Երրորդ նախագիծը, որը Երևանի ավագանու 32 կողմ ձայնով հաստատեց՝ սեպտեմբերի 1-ից մայրաքաղաքում տրանսպորտի թանկացումն է։ Եթե այսօր մեկ երթն արժե 100 դրամ, ապա աշնանից տոմսի արժեքը լինելու է 280 դրամ, սակայն 90 րոպե երթևեկելու համար։
Էմմա Միքայելյան