
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև համաձայնությունն այժմ լիովին անհնար է։
Այս մասին գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն հղում անելով «Politico»-ին։
«Էրմակը, ով պատերազմի սկզբում գլխավորել է Ռուսաստանի հետ Ուկրաինայի բանակցային խումբը, ասել է, որ Մոսկվայի հետ համաձայնագիրն այժմ լիովին անհնար է»,- գրում է հրատարակությունը։
Հարցազրույցում նա հայտարարել է, որ իբր ռուսներին չի հետաքրքրում որևէ բանակցություն։
«Ռուսները ցանկանում են Ուկրաինայի կապիտուլյացիան: Բայց դա երբեք տեղի չի ունենա. մենք բոլորս, ովքեր այժմ Ուկրաինայում ենք, երբեք չենք ընդունի որևէ փոխզիջում մեր անկախության հետ կապված»,- ասել է Զելենսկիի գրասենյակի ղեկավարը: