Visa և Mastercard վճարման միջազգային համակարգերը դադարեցրել են վճարումները «Ռոսիա» բանկի քարտերով:
Ինչպես հաղորդում է РБК-ն, այս մասին ասվում է բանկի կայքէջում: Բանկի քարտապահները կարող են գումարները ստանալ «Ռոսիա», «Սոբինբանկ» կամ «Միացյալ հաշվարկային համակարգերի բանկոմատներում:
Նշենք, որ 1990-ին ստեղծված «Ռոսիա» բանկի տնօրենների խորհրդի նախագահն է օլիգարխ Յուրի Կովալչուկը, ով ներգրավված է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցնեի ցուցակում: Բանկը, որը իր ակտիվների ծավալով համարվում է 15-րդը Ռուսաստանում, մոտ է ռուսաստանյան բարձրախավին: Պատժամիժոցները վերաբերում են նաև նախագահ Պուտինի այլ մտերիմ գործարարների, որոնց թվում են Գենադի Տիմչենկոն, Բորիս և Արկադի Ռոտենբերգերը: