Քոչարյանի վերադարձի մասին «Ժառանգությունը» տեսակետ չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը շարունակվում է:

Նա իր խոսքում անդրադարձավ  ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մարտի 1-ի հանրահավաքում առաջին նախագահի հնչեցված ելույթին: Հովհաննիսյանն ասաց, որ որոշ բաների հետ համաձայն է, որոշների հետ՝ ոչ: Օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ Մաքսային միությանն անդամակցելն անշրջելի է: Ես այդպես չեմ համարում, ոչ մի միության անդամակցություն անշրջելի չէ:

Մաքսային միության անդամակցությունը Հայաստանին ոչինչ չի տա, մեզ բան չեն տա: Թող ԱՄՆ-ի իմ բարեկամները շատ չնեղսրտեն, քանի որ նրանք էին, որ ճանաչեցին այս իշխանությունների լեգիտիմությունը»,- ասաց Հովհաննիսյանը:

ԲՀԿ պատգամավորների այն հայտարարությանը, թե նրանք չեն բացառում Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ «Ժառանգությունը» տեսակետ չունի Քոչարյանի վերադարձի հարցում:

«Մարտի մեկին միշտ հոլովում էին նրա անունը, բայց այս մարտի 1-ին ոչ մի հիշատակում չեղավ Քոչարյանի մասին»,-եզրափակեց Հովհաննիսյանը:




Լրահոս