
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Facebook -յան պաշտոնական էջից ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարչական շրջանի ղեկավարը ապրիլի 7-ին անակնկալ է արել վարչական շրջանի կանանց։
«Սիրելի կայանք և աղջիկներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ապրիլի 7-ի՝ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Երջանիկ եղեք, հաճախ ժպտացեք և թող կյանքը ձեզնով ավելի գեղեցիկ դառնա:
Սիրով Ձեր՝ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի ղեկավար՝ Արտակ Հովակիմյան»։
Եվ ահա Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի որոշմամբ՝ յուրօրինակ անակնկալ է մատուցվել վարչական շրջանի կանանց։
Վաղ առավոտվանից վարչական շրջանի կանանց օրը ծաղիկներով է լցվել, վարչական շրջանի ղեկավարը շնորհավորել է կանանց՝ ապրիլի 7-ի գեղեցիկ տոնի կապակցությամբ։
Կանայք սիրով, ջերմությամբ և մեծ ուրախությամբ ընդունել են ծաղիկներն ու ջերմ շնորհավորանքները։
Մանրամասները՝ տեսանյութում: