Իրանն իր տրամադրության տակ ունի 9 տեսակի հրթիռ, որոնց հեռահարությունը թույլ է տալիս խոցել Իսրայելի տարածքը։ Այս մասին հայտնում է իրանական ISNA լրատվական գործակալությունը։
«Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի վրա իսրայելական ռեժիմի հանցավոր հարձակումից հետո, Իրանի պատասխանն այս հանցագործությանը ծանր ստվեր կգցի Իսրայելի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հոդվածում ներկայացված են զենքի հետևյալ տեսակները՝ «Սաջիլ», «Խեյբար» (Խորրամշահրի հրթիռների չորրորդ սերունդ), «Էմադ», «Շահաբ-3», «Ղադր», «Պավե», «Ֆաթթահ-2», « Խեյբար Շեքան», «Հաջ Քասեմ»: Այս տեսակի զինատեսակների արագությունը տատանվում է 6120 կմ/ժ-ից մինչև 17136 կմ/ժ։