Թուրքիան հայտարարել է, որ դադարեցնում է իր մասնակցությունը Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրին (ԵՍԶՈՒ), որը ստորագրվել է 1990 թվականին՝ սառը պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի և Եվրոպայի միջև սպառազինությունների վերահսկումը կարգավորելու նպատակով, գրում է Hurriyet Daily News-ը։
Որոշումը, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի ապրիլի 8-ից, ընդունվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրին համապատասխան։
Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին պարզաբանել է, որ երկիրը դուրս չի եկել համաձայնագրից, սակայն ժամանակավորապես դադարեցրել է դրա կատարումը՝ չեղարկման հնարավորությամբ։
Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը (ԵՍԶՈՒ) ստորագրվել է 1990 թվականի նոյեմբերի 19-ին Փարիզում ՆԱՏՕ-ի անդամ 16 երկրների ներկայացուցիչների կողմից (Բելգիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հունաստան, Դանիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Կանադա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Պորտուգալիա, ԱՄՆ, Թուրքիա և Ֆրանսիա):