ՔՊ-ն այսօր խմբակցության նիստ կանցկացնի. ի՞նչ են քննարկելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր իշխող «Քաշաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ կանցկացնի:

Օրակարգում` վաղը մեկնարկելիք ԱԺ քառօրյա նիստերի հարցերն են լինելու:

ArmLur.am-ը արդեն հայտնել է, որ այս շաբաթ ԱԺ են գնալու Նիկոլ Փաշինյանը, նախարարները, ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը եւ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը:

Այս շաբաթ ԱԺ նիստերին քննարկվելու է ՀՀ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, ՀՀ Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդում եւ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը, ինչպես նաեւ
2023 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդում եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս