«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Դավիդ Ռուբիկի Շանոյանը հանդիսանալով պետության՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված ոչ առևտրային կազմակերպության՝ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի տնօրենը, հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացման համար՝ լիազորված լինելով տնօրինել հիմնադրամի գույքն ու ֆինանսական միջոցները, պարտավոր լինելով «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության՝ գումարների օգտագործման մասին պայմանագրով» ՀՀ կառավարության կողմից հատկացված 300.000.000 ՀՀ դրամ գումարն օգտագործել հիմնադրամի կարիքների համար, նշված գումարից՝ 8.800.000 ՀՀ դրամ, 2022թ.-ի դեկտեմբերի 20-ին իր՝ որպես հիմնադրամի տնօրենի և քաղաքացի Արայիկի Ռուբիկի Շանոյանի միջև կնքված փոխառության պայմանագրի հիման վրա, անկանխիկ փոխանցման եղանակով տրամադրել է հարազատ եղբորը՝ Արայիկ Շանոյանին , ով պարտավոր լինելով 6 ամսվա ընթացքում վերադարձնել նշված գումարը՝ չի վերադարձրել և օգտագործել է իր սեփանական կարիքների համար, ինչի հետևանքով Դավիդ Շանոյանը՝ «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայամանագրով» իր ղեկավարծ հաստատությանը հատկացված գումարից 8.800.000 ՀՀ դրամը չի ծախսել հիմնադրամի ծրագրով, կանոնադրությամբ և վերոհիշյալ պայմանագրով նախատեսված նպատակներով և հիմնադրամի շահերին պատճառել է առանձնապես խոշոր չափերի ՝ 8.800.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Քնար Մանուկյան




Լրահոս