
Եվրամիության խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամներն այսօր կժամանեն Հարավային Կովկաս: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։
Տարածաշրջանային այցի ընթացքում նրանք կլինեն Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։
Հայաստանում նախատեսվում են հանդիպումներ Երևանում և ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակում։
Այցի նպատակն է պատկերացում կազմել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի մասին։