Ո՞ՒՐ Է ԴԻՄՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հիվանդանոցի գլխավոր բժիշկ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Բագրատ Ոսկանյանը հրաժարականի դիմում է գրել: Փորձեցինք լուրի իսկությունը ճշտել պարոն Ոսկանյանից, սակայն նա խիստ բարկացավ եւ ասաց, որ զրուցելու ցանկություն չունի: Իհարկե, մենք էլ չէինք «վառվում» այդ ցանկությամբ, բայց մեր մասնագիտական էթիկայի կանոնները պահպանելու նկատառումով զանգահարեցինք:
Զրուցեցինք նաեւ մարզպետարանի առողջապահության վարչության ղեկավար Աշոտ Մելքոնյանի հետ, ով ասաց, որ իրենք նման հրաժարականի դիմում չեն ստացել:




Լրահոս