Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամը 22։45-00։48-ը Արավուսի (Սյունիքի մարզ), ապրիլի 7-ին՝ ժամը 02։20-ին, Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում հրաձգային զենքից կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ։
Չնայած այս ամենին՝ ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում այն մասին, թե իրենց կողմից կրակոցներ չեն եղել։
ArmLur.am-ը կապ հաստատեց Սյունիքի մարզի Խոզնավար համայնքի ղեկավար Վահան Զաքարյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է հիմա Խոզնավարում։
Վահան Զաքարյանի խոսքով՝ գյուղում խուճապային իրավիճակ չկա։
«Ոչ մի վնասներ չկան։ Լրիվ հանգիստ, նորմալ իրավիճակ է»,- ասաց համայնքի ղեկավարը։
Աննա Սրապիոնյան