«Կրակոցներ չի լսվել․ ամեն բան կարգին է»․ Սոթք վարչական շրջանի ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամը 22։45-00։48-ը Արավուսի (Սյունիքի մարզ), ապրիլի 7-ին՝ ժամը 02։20-ին, Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում հրաձգային զենքից կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ։

Չնայած այս ամենին՝ ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում այն մասին, թե իրենց կողմից կրակոցներ չեն եղել։

ArmLur.am-ը կապ հաստատեց Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանի հետ՝ պարզելու արդյո՞ք կրակոցների ձայները գյուղում լսվել են և ինչ իրավիճակ է գյուղում։

«Գյուղում ամեն բան շատ լավ է, կարգին է։ Մարդիկ իրենց առօրյա գործերով են զբաղված»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը։

Վարչական շրջանի ղեկավարի խոսքով՝ նա կրակոցներ չի լսել և իրեն չեն էլ փոխանցել, որ կրակոցների ձայներ են լսել։

Մեզ հետ զրույցում Սևակ Խաչատրյանը նաև նշեց, որ երեկվա դրությամբ էլ խուճապային իրավիճակ չի եղել, իսկ սահմանին տիրող իրավիճակի հետ կապված իրավասու չէ ոչինչ ասելու։

Աննա Սրապիոնյան




Լրահոս