ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է պատմում Արցախի ԱԱԾ աշխատակցի մայրը, ում որդին կյանքից զրկել էր քենուն և վերջ տվել իր կյանքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզում օրերս տեղի ունեցած արտակարգ դեպքի մասով տարբեր վարկածներ են առաջ քաշվում: Արցախի ԱԱԾ աշխատակիցը մտել էր «Mobile Centre» և կյանքից զրկել է իր քենուն, որից հետո քաղաքացին ինքնասպան էր եղել: Վերջինս մեղադրել էր քենուն իր ընտանիքը քանդելու մեջ:

ArmLur.am-ի հետ զրույցում ինքնասպան եղած Խաչիկ Ավագյանի մայրը՝ Անժիկ Գեւորգյանը, հայտնեց, որ իր որդին պատվի տղա էր, հերոս, պատերազի մասնակից, ինքը արտակարգ ընտանիք է պահել, ինչ պատմում են իր որդու մասին, իրականությանը չի համապատասխանում:

Նշենք, որ ըստ քննչական կոմիտեի՝ դեպքի փաստով մարզային քննչական վարչության պետի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, Դիլիջանի քննչական բաժնում «սպանություն» և «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս