«Ճանապարհային անվտանգությունն աշխարհում». զեկույց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության  անդամ երկրների մասնակցությամբ ընթանումեն «Ճանապարհային անվտանգությունն աշխարհում» 3-րդ զեկույցի մշակման աշխատանքները, որոնք համակարգվում են ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

Աշխատանքներին մասնակից շահագրգիռ պետական կառավարման մարմինները և հասարակական կազմակերպությունները հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ քննարկեցին ներկայացված տվյալները, որի արդյունքում հարցաշարի վերջնական տարբերակը հավանության արժանացավ:

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ոչ վարակիչ հիվանդությունների ծրագրի համակարգող Հենրիկ Խաչատրյանի գնահատմամբ` այս տարի աշխատանքները բավականին արդյունավետ են իրականացվել, ինչը թույլ է տվել բոլոր միջոցառումներն ավարտել սահմանված ժամկետներից շուտ: Դրա շնորհիվ  վերջնական զեկույցը ԱՀԿ կներկայացվի մինչև մայիս:




Լրահոս