
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ապրիլի 10-ին՝ ժամը 14:00-ին, Հակակոռուպցիոն դատարանում շարունակվելու է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի դատը։
Քննարկվելու է կալանքի ժամկետը երկարաձգելու կամ այն վերացնելու հարցը։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ այս անգամ, ողջ կազմով, երաշխավորագրեր են ներկայացնելու ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները։