Հայաստանի իշխանությունները նույնպես միացան աշխարհի լռությանը. Մետաքսե Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում դատավոր և քաղաքային դատարանի նախագահ նշանակելու մասին.
ArmLur.am-ը կապ հաստատեց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյան հետ, լսելու իր մեկնաբանությունը այս թեմայի վերաբերյալ.

«Իրենք իրենց քաղաքականությունն են վարում, կոնկրետ ինձ համար իրենց ցանկացած քայլ կեղծ է, սուտ, դատարկ, բայց դա քաղաքականություն է, որը վարում է Ադրբեջանը, այսինքն հաստատվելով այնտեղ, ջնջեց մեր մշակութային ամբողջ հայկականությունը, հիմա մեր պետականության բոլոր հետքերն է վերացնում, դա հանցավոր քաղաքականություն է, որով Ադրբեջանն աշխարհի առաջ իրականացնում է: Մեզ համար կանխատեսելի էին այդ քայլերը, բայց հասկանալի ու ընդհունելի չի աշխարհի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ: Ադրբեջանը հանցագործ է, և իր քայլերը չի թաքցնում:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները, պետք է շահագրգիռ կողմը լինեին, սակայան հակառակը՝ իրենք նույնպես միացան աշխարհի լռությանը:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս